Վրաստան

Կոբախիձեն անլուրջ է համարել Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն անլուրջ է համարել Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Դա (խմբ.՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանումը) լուրջ չէ», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Կոբախիձեն ճեպազրույցում նաև հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին իրականում Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտեց սահմանադրությունը։ 

«Նա Վրաստանի նախագահը չէ: Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայց է ներկայացրել այնտեղ։ Եվ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա «Ազգային շարժման» աջակցությունն է», - հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Նախագահ Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել օրինագիծը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում