Վրաստան

Կոբախիձեն նախազգուշացրել է, որ ընդդիմությունն ընտրություններից հետո անկարգություններ կհրահրի

1 րոպեի ընթերցում

Կոբախիձեն նախազգուշացրել է, որ ընդդիմությունն ընտրություններից հետո անկարգություններ կհրահրի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացական ընդդիմությունը կփորձի երկրում անկարգություններ հրահրել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ակնհայտ է, որ արմատական ​​ընդդիմությունը հույս չունի հաղթելու ընտրություններում, նրանք պատրաստվում են ընտրություններից հետո սրել իրավիճակը։ Նրանք իրենց բառապաշարից հանել են «Եթե «Վրացական երազանքը» հաղթի» բառերը և անընդհատ ասում են՝ «Եթե «Վրացական երազանքը» կեղծի ընտրությունները»։ Ակնհայտ է, որ նրանք հերթական անգամ չեն ճանաչի ընտրությունների արդյունքները, կփորձեն հարձակում գործել պետական ​​ինստիտուտների վրա և երկրում անկարգություններ իրականացնել», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում