Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Արմավիրի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Արմավիրի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամռան ամիսներին Արմավիրի մարզային գրադարանում իրականացվել է 19 միջոցառում. գրանցվել է 2056 ընթերցող,  իսկ այցելուների թիվը կազմել է 11864։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

«Մշակույթը  պահպանվում և փոխանցվում է սերունդներին ծեսերի ու ավանդույթների շնորհիվ» խորագիրը կրող կրթաճանաչողական ծրագրի շրջանակում իրականացվել է Վարդավառի ծիսակարգը՝ պատրաստվել է ավանդական «Խնդունը»: 

Կազմակերպվել  են  ձեռագործության և դիզայնի գործնական  ուսուցման  դասընթացներ: 

Շարունակվել է համագործակցությունը համայնքային գրադարանների հետ: Կազմակերպվել  են  մի շարք այցեր Արմավիր  քաղաքի  մանկապարտեզներ, որոնցում բեմականացվել են հեքիաթներ և  իրականացվել բացօթյա  ընթերցումներ։ 

Գրադարանում ներկայացվել է Լիլի Մեսրոպյանի  «Իմ  բաժինը  երկինքը» խորագիրը  կրող  տիկնիկների  ցուցահանդեսը։ «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում շարունակվել են այցելությունները տարեց և տեղաշարժման խնդիր ունեցող   ընթերցողներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում