Հայաստան

Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը

2 րոպեի ընթերցում

Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը

Հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ տարբերանշանը միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։

Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:

Ժամանակացույցը՝

սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ

սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ

սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ

սեպտեմբերի 13՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։

Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում