Հայաստան

Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել

2 րոպեի ընթերցում

Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել

Անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողությամբ հայտանաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի  եղել  այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար։

Սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն մաքրվող ու ախտահանվող չեն եղել , պատրաստված չեն  եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։

Առաստաղները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և այլ մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում