Եվրոպա

Էստոնիայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ի երկրներն ունեն հակահրթիռային պաշտպանության ապահովման հետ կապված խնդիրներ

1 րոպեի ընթերցում

Էստոնիայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ի երկրներն ունեն հակահրթիռային պաշտպանության ապահովման հետ կապված խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրները լուրջ խնդիրներ ունեն՝ կապված հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) իրենց համակարգերի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։

«Թերությունը, որն իրականում մեծ խնդիր է ՆԱՏՕ-ում բոլորի համար, հակահրթիռային պաշտպանության կարողություններն են, այսինքն՝ մինչև 20 կմ բարձրությամբ և 150-200 կմ հեռավորությամբ թռչող հրթիռներին դիմակայելու կարողությունը», - նրա խոսքը մեջբերում է Էստոնիայի պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի ERR հարթակը։

Պևկուրը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի կողմից երկրի առջև դրված նպատակներին հասնելու համար Էստոնիան պետք է պաշտպանական ծախսերը հասցնի ՀՆԱ-ի 5 %-ին։ 

Ավելի վաղ Պևկուրն արդեն հայտարարել էր պաշտպանական ծախսերի ավելացման մասին։ Հուլիսին գերմանական Welt թերթին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր երկրի ռազմական ծախսերը 2026 թվականից ներկայիս 3 %-ից կհասնեն ազգային ՀՆԱ-ի մոտավորապես 4 %-ին: Դրա համար Էստոնիայի կառավարությունը համաձայնել է սահմանել նոր «անվտանգության հարկ», որը կվճարի յուրաքանչյուր հարկատու՝ առանձին բացառություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում