Զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/02/dtqrrGjV0FEsvhsJUtb5OnVerZmWLwvCOCzvHtDK.webp)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: