Կրթություն

Կրթության միջոցով յուրաքանչյուրը կարողանալու է բացել նախկինում երազանք թվացող փակ դռները. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Կրթության միջոցով յուրաքանչյուրը կարողանալու է բացել նախկինում երազանք թվացող փակ դռները. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ կրթությունը մի յուրահատուկ բանալի է, որի միջոցով հետագայում յուրաքանչյուր անհատ կարողանալու է բացել նախկինում իր համար երազանք թվացող փակ դռները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահն իր ուղերձում նշել է. 

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ,

կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այսօր շատերի ընտանիքներում իրական տոն է, իրադարձություն, քանի որ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ՝ մի աշխարհ, որտեղից դուրս են գալու հիմնովին փոփոխված ու նոր արժեքային համակարգով, որի առանցքում, իհարկե, կրթությունն է ու գիտելիքների ձեռքբերումը: Կրթությունը մի յուրահատուկ բանալի է, որի միջոցով հետագայում յուրաքանչյուր անհատ կարողանալու է բացել նախկինում իր համար երազանք թվացող փակ դռները:

Շնորհավորանքս եմ  հղում նաև ուսուցիչներին ու պրոֆեսորադասախոսական կազմին, քանզի հենց ձեզ է վստահված կիրթ, գրագետ ու հայրենիքի համար պատասխանատու սերունդ կրթելու բարդ ու պարտավորեցնող առաքելությունը:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ՝ ցանկանում եմ ուսումնառության հաջող մեկնարկ ու անսպառ գիտելիքների ձեռքբերում՝ ի նպաստ ինչպես ձեր անձնական, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բարօրության»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում