Մշակույթ

Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր

2 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգը՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։

Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին: Այն ներառելու է հետևյալ կատարումները․

«Սկիզբը» կինոֆիլմից 5՛ 

Սյուիտ «Գլադիատոր» կինոֆիլմից 7' 

Սյուիտ «Պեռլ Հարբոր» կինոֆիլմից 3' 

Սյուիտ «Միջաստղային ճամփորդություն» կինոֆիլմից 8' 

Սյուիտ «Դա Վինչիի ծածկագիրը» կինոֆիլմից 4՛ 

Սյուիտ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» կինոֆիլմից 7՛ 

Սյուիտ «Պողպատե մարդը» կինոֆիլմից 10՛ 

Սաունդթրեք «Դյունա» կինոֆիլմ 7՛ 

«Երբ դու Հավատում ես» «Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմից 5՛ 

Երաժշտություն «Կարիբյան ծովի ծովահենները. հանգուցյալի սնդուկը» կինոֆիլմից 2' 

Երաժշտություն «Առյուծ արքան» մուլտֆիլմից 6’ 

Երաժշտություն «Մադագասկար» մուլտֆիլմից 2’ 

Երաժշտություն «Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմից 3’

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում