Տնտեսություն

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկումից հետո ստացվել են հարյուրավոր հայտեր. ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկումից հետո ստացվել են հարյուրավոր հայտեր. ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը hանրապետության 4 մարզերում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am  հարթակում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի, իսկ երրորդը՝ Աբովյան համայնքը։

Հարթակի միջոցով ներկայացվել է շինարարության թույլտվություն ստանալու 178 հայտ (Կոտայք՝ 73, Արարատ՝ 47, Արմավիր՝ 40, Լոռի՝ 18)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, իսկ երրորդը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքը։

Նշվում է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու մասնագետի և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների միջև ստեղծվել է ուղիղ կապ՝ համակարգի կիրառման ընթացքում ծագող հարցերն օպերատիվ կարգավորելու և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում