Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։  

«Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն տարվել են և զրկվել իրենց իրավունքներից: Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականից օգոստոսի 30-ը սահմանված է որպես Բռնի անհետացումների զոհերի օր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում