Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել  իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին: 

                                                                  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում