Քաղաքականություն

Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն որքան հնարավոր է շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն որքան հնարավոր է շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն ամենակարճ ժամկետում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ 

«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլինի դրա ստորագրման մեջ իր ներդրումն ունենալու համար։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու առումով»,- ասել է դեսպանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում