Միացյալ Նահանգներ

Պենտագոնը չի հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանումը

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը չի հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պենտագոնն այդպես է արձագանքել ամերիկյան կործանիչի վերաբերյալ РИА Новости-ի հարցմանը:

«Կներեք, բայց չենք կարող հաստատել դրա վերաբերյալ որևէ բան»,- Ուկրաինայում F-16-ի կործանման վերաբերյալ ռուսական գործակալության հարցին պատասխանել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից առաջինը:

Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը պայմանավորված չէ ռուսական զորքերի գործողություններով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում