Կրթություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու»,-ասաց նախարարը: 

Անդրեասյանը հավելեց՝ դա նշանակում է, որ ուսուցիչները նաև տեխնիկական իմաստով ունենալու են կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի լայն հնարավորություն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում