Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները
1 րոպեի ընթերցում
![Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/29/nDkf9WxgXCVoutKWW7fmcbZIjCmnHlOM2lfosZ4R.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- ասված է հաղորդագրության մեջ։