Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/28/eKwkzhVh8q810DTxj8QZUyaujwzIgP79ZnZ4vPeK.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին ժամը 06։45-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ՊՆ-ից նաև հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: Ադրբեջանն այդ առաջարկին որևէ ձև չի արձագանքել: