Ռուսաստան

Ուկրաինան նոր տվյալներ է հայտնել Կուրսկի մարզում առաջխաղացման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան նոր տվյալներ է հայտնել Կուրսկի մարզում առաջխաղացման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզ ներխուժման երեք շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 100 բնակավայր, ինչպես նաև 1294 քառ. կմ տարածք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Սիրսկին նաև հավելել է, որ գործողության ընթացքում գերեվարվել է 594 ռուսաստանցի զինծառայող։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր Կուրսկում 1250 քառ. կմ տարածքի հանդեպ վերահսկողություն հաստատելու մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում