Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Այցի շրջանակներում Բայրամովն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։