Մակրոնը կեղծ է որակել Դուրովի ձերբակալության քաղաքական դրդապատճառի մասին լուրերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեղծ է որակել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու քաղաքական դրդապատճառների մասին լուրերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էմանուել Մակրոնը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Ես այստեղ կեղծ տեղեկություններ եմ ընթերցում Ֆրանսիայի վերաբերյալ՝ Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը Ֆրանսիայի տարածքում տեղի է ունեցել շարունակվող իրավական հետաքննության շրջանակում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ. դա դատավորների որոշելիքն է», - գրել է Մակրոնը։
Je lis ici de fausses informations concernant la France suite à l’arrestation de Pavel Durov.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) August 26, 2024
La France est plus que tout attachée à la liberté d’expression et de communication, à l’innovation et à l’esprit d’entreprise. Elle le restera.
Dans un État de droit,…
Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր։
Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով:
Ֆրանսիացի լրագրող Կիրիլ Ամուրսկին նշել էր, որ Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: