Ռուսաստան

Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ անպատասխան չի մնա. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ անպատասխան չի մնա. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ անպատասխան չի մնա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքն առանձին որոշման մասին չէ: Անշուշտ, նման թշնամական գործողությունները չեն կարող մնալ առանց համարժեք պատասխանի, և պատասխան անպայման լինելու է», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել պատասխանել Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի գրոհին: 

Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը մարզում առաջ են գնացել 1-ից 3 կմ։ Եվս երկու բնակավայր, ըստ Զելենսկիի, անցել է Կիևի վերահսկողության տակ, երրորդի համար մարտեր են ընթանում։ Մինչ այս ուկաինական կողմը հայտնել էր 90-ից ավելի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում