Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Գեղամավան բնակավայրի երկու փողոցի ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է  58 մլն 950 հազար 455 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը,  60 տոկոսը՝ Սևանի  համայնքապետարանը:

Նախատեսված է իրականացնել 4300 քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում:

Աշխատանքներն իրականացնում է «Ճան Շին» ՍՊԸ-ն:

«Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի տարածքները շուտով կլինեն բարեկարգ ու նորովի տեսքով: 

Շինարարական աշխատանքները ներառում են նաև մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի իրականացում»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

Շինաշխատանքները մեկնարկել են օգոստոսի կեսից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 

Խոսրով Խլղաթյան 

Հայերեն Español

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին