Ադրբեջան

Ալիևը Զելենսկիին խոստացել է՝ կշարունակեն օգնել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Ալիևը Զելենսկիին խոստացել է՝ կշարունակեն օգնել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առիթով  շնորհավորական նամակ է հղել նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ շեշտելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման և օգնությունը շարունակելու պատրաստակամության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Մենք մտադիր ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- նամակում գրել է Ալիևը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում