Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից: 

Հանրապետությունում օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

 

Հայերեն Русский