Հայաստան

Քննարկվել են ՊԵԿ-ի և ՀԿ–ների երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են ՊԵԿ-ի և ՀԿ–ների երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ՝ քննարկելու կոմիտեի և պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: 

Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։  Այս առումով հասարակական կազմակերպության նախագահն  առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օգտագործել՝ ի նպաստ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունների։

ՊԵԿ նախագահը ողջունել է ՀԿ ղեկավարի առաջարկը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել  հանդիպումները դարձնել շարունակական։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում