Վրաստան

Վրաստանը չի նախատեսում Սահմանադրությունից հանել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին հոդվածը

2 րոպեի ընթերցում

Վրաստանը չի նախատեսում Սահմանադրությունից հանել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում հանել կամ փոփոխել երկրի Սահմանադրության 78-րդ հոդվածը, որտեղ նշվում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ հանրապետության ձգտման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կարող եմ միանշանակ ասել, որ մենք չենք պլանավորում ո՛չ հանել 78-րդ հոդվածը, ո՛չ էլ փոփոխել այն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն օգոստոսի 20-ին տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին։ 

Փաստաթղթում «Վրացական երազանքը» թվարկել է մի քանի կետ, թե ինչու է իրեն անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում։ Ի թիվս այլոց հայտարարության մեջ ասված էր, որ իշխող կուսակցությունում բանակցություններ են ընթանում մեկ հարցի շուրջ, որի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։ Վրացական մի քանի զանգվածային լրատվամիջոցներ ենթադրել են, որ իշխանությունները քննարկում են ահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու հնարավորությունը։

2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ հայտնվել է գրառում սահմանադրական մարմինների կողմից բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին՝  ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի լիակատար ինտեգրումն ապահովելու համար:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում