Ձախերը Մակրոնին սպառնում են իմփիչմենթով, եթե նա հավանություն չտա վարչապետի իրենց թեկնածուին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան օգոստոսի 21-ին նախազգուշացրել է, որ կձգտի հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իշխանությունից հեռացման, եթե նա հավանություն չտա վարչապետի պաշտոնում Լյուսի Կաստեի թեկնածությանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Եթե Էմանուել Մակրոնը վարչապետ չնշանակի կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին, որն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները, ապա մենք «Նոր ժողովրդական ճակատի» հետ հանդես կգանք իմփիչմենթի օգտին», - ասել է «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։

Նա հիշեցրել է սահմանադրության 68-րդ հոդվածի մասին, ըստ որի՝ խորհրդարանն իրավունք ունի նախագահին հեռացնել իշխանությունից, եթե նա չկատարի իր հիմնական պարտականությունները։

Պանոյի խոսքով՝ նախագահն արդեն ավելի քան մեկ ամիս նոր վարչապետ չի նշանակում Գաբրիել Ատալի կառավարության հրաժարականից հետո։

Հարցման համաձայն, որն օգոստոսի 21-ին հրապարակվել է Harris Interactive կայքում, «Նոր ժողովրդական ճակատի» թեկնածու Լյուսի Կաստեն ժողովրդականություն չի վայելում ֆրանսիացիների շրջանում. նա 21-րդ տեղն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների հավանության վարկանիշային աղյուսակում: Հարցվածների շուրջ 40 %-ն «ընդհանրապես չի կարողացել արտահայտվել, քանի որ քիչ բան գիտի նրա մասին», գրում է Le Figaro թերթը։

Վարչապետի նշանակման հարցի շուրջ Մակրոնի հանդիպումները կուսակցությունների առաջնորդների հետ կսկսվեն օգոստոսի 23-ին։

Հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Միասին» կոալիցիան պարտվել է ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին, որի մեջ մտնում է նաև «Աննվաճ Ֆրանսիան»։ Ոչ մի քաղաքական ուժ չի հասել բացարձակ խորհրդարանական մեծամասնության: Հետևաբար, եթե ձախերը փորձեն Մակրոնին հեռացնել իշխանությունից, ապա նրանց անհրաժեշտ կլինի այլ քաղաքական ուժերի աջակցությունը։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ