Եվրոպա

Ջրասույզները Սիցիլիայի ափերին խորտակված զբոսանավից դուրս են բերել 5-րդ զոհի մարմինը

2 րոպեի ընթերցում

Ջրասույզները Սիցիլիայի ափերին խորտակված զբոսանավից դուրս են բերել 5-րդ զոհի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջրասույզները դուրս են բերել Սիցիլիայի ափերի մոտ օրերս զբոսանավի խորտակվելուց հետո վեց անհետ կորածներից հինգերորդի մարմինը։ Եվս մեկի որոնումները դեռ շարունակվում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հաղորդում է, որ օգոստոսի 22-ին փրկարարները գտել են ձեռնարկատեր Մայք Լինչի մարմինը։ Նրա 18-ամյա դուստր Հաննան դեռ անհետ կորած է։ Մյուս չորս զոհերի մարմինները դուրս են բերվել օգոստոսի 21-ին։

Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով:

59-ամյա Լինչը Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի ամենահայտնի ձեռներեցներից մեկն էր և ընկերներին հրավիրել էր միանալ իրեն զբոսանավում՝ նշելու իր արդարացումը ԱՄՆ-ում խարդախության գործով խոշոր դատավարության ժամանակ:

Բացի Լինչից, զոհերի թվում են աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան։

15 մարդ, այդ թվում՝ Լինչի կինը, կարողացել են փրկվել։ Եվս մեկ հոգու՝ նավի շեֆ-խոհարարի մարմինը գտել են աղետից մի քանի ժամ անց։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում