Եվրոպա

ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները

ՆԱՏՕ-ն հունիսի 8-ին մեկնարկել է Ramstein Flag 2026 (RAFL 26) մարտավարական ռազմաօդային զորավարժությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին կմասնակցի 18 երկիր: Զորավարժությունները կանցկացվեն Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի ու Ֆինլանդիայի օդային տարածքում: Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշինքի կոլեկտիվ ռազմական պատրաստվածության բարելավումը:

ՆԱՏՕ-ի տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններում գործի կդրվի ավելի քան 200 ինքնաթիռ, որոնք օրական կկատարեն մոտ 150 թռիչք:

Ramstein Flag 2026 զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 19-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում