Երևան

Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ

1 րոպեի ընթերցում

Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 23:00-08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. – Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում