Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ Լի Ցյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Լի Ցյանը Ռուսաստան է ժամանել իր պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հրավերով։ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ երկու երկրների վարչապետներն անցկացրել են Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 29-րդ կանոնավոր հանդիպումը՝ քննարկելով առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցը։ Շեշտը դրվել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում համատեղ նախագծերի խթանման վրա։

Ռուսաստան

Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

Նախորդ անգամ Պուտինը և Լի Ցյանը հանդիպել են մայիսին՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Չինաստան կատարած պետական ​​այցի ժամանակ։ Այն ժամանակ ՌԴ նախագահը նշել էր, որ Մոսկվայում սպասում են Չինաստանի վարչապետին:

Հայերեն English Русский

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը