Ռուսաստան

Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կառավարական տանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Սա Ռուսաստանի և Չինաստանի վարչապետների 29-րդ կանոնավոր հանդիպումն է. այդ ձևաչափով բանակցություններն ընթանում են 1996 թվականից։ 

2024 թվականին ՌԴ Նախարարների կաբինետը քննարկման առաջնահերթ թեմաներից առանձնացրել է գործնական համագործակցությունը և համատեղ նախագծերի խթանումը արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում։

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով  կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր։ Ավելի ուշ Լի Ցյանին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կողմերի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պեկինում, որից հետո Միշուստինը չինացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Մոսկվա՝ այդ ձևաչափով հաջորդ միջոցառմանը։ Ռուսաստանի և Չինաստանի վարչապետները հանդիպել են նաև 2023 թ. մայիսին ՌԴ վարչապետի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում