Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի վարչապետին
1 րոպեի ընթերցում
![Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի վարչապետին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/21/u9New6Be581LakrU2Q06iLOPtH5dnZTnXtfybgv1.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Լի Ցյանը Ռուսաստան է ժամանել իր պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հրավերով։ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ երկու երկրների վարչապետներն անցկացրել են Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 29-րդ կանոնավոր հանդիպումը՝ քննարկելով առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցը։ Շեշտը դրվել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում համատեղ նախագծերի խթանման վրա։
Նախորդ անգամ Պուտինը և Լի Ցյանը հանդիպել են մայիսին՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Չինաստան կատարած պետական այցի ժամանակ։ Այն ժամանակ ՌԴ նախագահը նշել էր, որ Մոսկվայում սպասում են Չինաստանի վարչապետին: