ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/21/jFcbTkI3cakUcQqgu3XyxaR1EMqlHiBkqgtGSv5x.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն օգոստոսի 20-21-ը անցկացնում են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:
Պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ: