Հին երգեր՝ նոր կատարումներ. երիտասարդները պահպանում են մշակութային ժառանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Ափդեյթ» ծրագիրը, որն ուղղված էր Սևանա լճի ավազանի առափնյա համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, կենսունակության և փոխանցման ապահովմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի սկզբնական փուլում՝ 2021 թվականին, հասարակական կազմակերպության երիտասարդները երգեր են գրանցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքների տարեցներից: Նրանց մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությունը: 

Ծրագրի հաջորդական փուլերի ընթացքում այդ երգերը նոտայագրվել են, մշակվել և մասնագետ երաժիշտների խորհրդատվությամբ գործիքավորվել ու ձայնագրվել: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության շարունակական շղթան ամփոփվել է Գեղարքունիքի մարզում իրականացված համերգային շրջագայությամբ, որի ընթացքում տեղացի երաժիշտների մասնակցությամբ ու «ԳԱՄՄԱ» բենդի ձայնագրությամբ հնչել և հանրայնացվել են տեղական ժողովրդական երգերը:

Համերգները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում՝ աշխուժացնելով համայնքների մշակութային կյանքը և հին երգերի նոր մեկնաբանությունների միջոցով ապահովելով մոռացության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ու շարունակականությունը: 

Ծրագրի արդյունքում գրանցված երգերից մեկ նմուշ՝ «Անա նանան քյե ղուրբան» երգը, երիտասարդների կողմից ներկայացվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցելու նպատակով:

«Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Հայերեն فارسی Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին