ՀԱՄԱՍ-ը մերժել է Բլինքենի առաջարկը Գազայում հրադադարի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը՝ ընդունելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և զինադադարի վերաբերյալ նորացված առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուսամա Համդանն այդ մասին ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում 

«Մենք կհամաձայնենք իրականացնել միայն Բայդենի այն առաջարկը, որը մենք ընդունել էինք մի քանի ամիս առաջ», - հայտարարել է Համդանը։ 

Նրա խոսքով՝ իսրայելցիները չեն ընդունել Բայդենի առաջարկության մեջ ընդգրկված կետերը։

«Նեթանյահուի խոսքերը նորացված առաջարկին համաձայնելու վերաբերյալ մատնանշում են այն, որ ԱՄՆ-ի վարչակազմին չի հաջողվել նրան համոզել` ընդունելու նախկին համաձայնությունը»,- ասել է նա։

Համդանի կարծիքով՝ ԱՄՆ-ն «պարզապես ժամանակ է շահում, որպեսզի Իսրայելը շարունակի ցեղասպանությունը»։

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հանգեցնի Գազայում պատերազմի վերջնական դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ էր արել ՀԱՄԱՍ-ին համաձայնել ամերիկյան առաջարկներին այն բանից հետո, երբ Իսրայելը տվել էր իր համաձայնությունը դրանց։

Բլինքենի խոսքով՝ Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելն ընդունում է այն առաջարկը, որն ԱՄՆ-ն ներկայացրել է անցյալ շաբաթ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: 

Մերձավոր Արևելք

Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Գազայի շուրջ համաձայնության առաջարկը

 

Հայերեն ქართული Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում