Քաղաքականություն

ՌԴ և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում  համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։ 

«Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը»,-մասնավորապես ասված է համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հրավերով երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում