Ռուսաստան

Ջորջ Քլունիի հիմնադրամը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել

1 րոպեի ընթերցում

Ջորջ Քլունիի հիմնադրամը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի Clooney Foundation for Justice («Քլունիի հանուն արդարության հիմնադրամ) արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը», - հայտնել են գլխավոր դատախազությունում։

Գերատեսչությունն այն կարծիքին է, որ հիմնադրամն «աջակցում է երկիրը լքած կեղծ հայրենասերներին, արգելված ծայրահեղական միավորումների և ահաբեկչական կազմակերպությունների մասնակիցներին»։

Clooney Foundation for Justice-ը հիմնադրվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ Ամալ Քլունիի կողմից, որն աշխատում է որպես փաստաբան։

Ինչպես նշվում է հիմնադրամի կայքում, այն գործում է 40 երկրում՝ իրավական աջակցություն տրամադրելով մարդու իրավունքների խախտումների զոհերին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում