Քաղաքականություն

Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում