Ռուսաստան

Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շեբեկինոյի քաղաքային շրջանում 10 գնդակոծության ընթացքում 55 զինամթերք  է արձակվել մի շարք բնակավայրերի վրա, հարվածներ են հասցվել ինը անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնցից մեկը խոցվել է: Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ, վնասվել են մեքենաներ, բազմաբնակարան շենքեր, մասնավոր տնային տնտեսություններ, վարչական շենք, ինչպես նաև վնասվել է էլեկտրահաղորդման գիծ։

Գրայվորոնի քաղաքային շրջանի գնդակոծումների ընթացքում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ, վնասվել են երկու մասնավոր տուն, երկու ավտոմեքենա և սոցիալական օբյեկտ:

Կրասնայա Յարուգայի շրջանի վրա հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ, մեքենաներ, սոցիալական օբյեկտ։ Վալույկիի շրջանում 5 ԱԹՍ է արձակվել երեք բնակավայրերի ուղղությամբ, վնասվել են տներ և սարքավորումներ գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում։

Շրջանի ղեկավարի խոսքով՝ գնդակոծվել է նաև Բելգորոդի շրջանը:

Օգոստոսի 15-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հատարարել էր, որ երկրի իշխանությունները լրացուցիչ ուժեր և միջոցներ կուղարկեն Բելգորոդի մարզի պաշտպանության համար։ 

Ռուսաստան

Ուկրաինան Կուրսկում զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել

 

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ