Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 - 2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում տեղի են ունենալու  օգոստոսյան խորհրդակցություններ՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ին Տավուշի մարզից: Օգոստոսի 20-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու մարզում, օգոստոսի 21-ին՝ Շիրակի, օգոստոսի 22-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 23-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 26-ին՝ Սյունիքի, օգոստոսի 27-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 28-ին՝ Արարատի, օգոստոսի 29-ին՝ Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին՝ Երևանում:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Խորհրդակցությունները կվարեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կկազմակերպվի կրթական ցուցահանդես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված  նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ