Իրավունք

Երևանում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են անցկացրել. հայտնաբերվել են զենք և թմրանյութ

1 րոպեի ընթերցում

Երևանում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են անցկացրել. հայտնաբերվել են զենք և թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը օգոստոսի 14-ի երեկոյան մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։
Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 46 անձինք, նաև բաժիններ է ներկայացվել 3 անձ։

Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 4 գազային ատրճանակ, 8 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 15 դեպք։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում