Աշխարհ

Ֆրանսիայում կործանիչների բախման հետևանքով երկու օդաչու է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կործանիչների բախման հետևանքով երկու օդաչու է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի երկու օդաչու է զոհվել երկրի հյուսիս-արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ցավով տեղեկացանք կապիտան Սեբաստիան Մաբիրի և լեյտենանտ Մատիս Լորենսի զոհվելու մասին՝ Rafale-ի վարժական թռիչքի ժամանակ ավիավթարի հետևանքով: Երկիրը ցավակցում է նրանց ընտանիքներին և Սեն Դիզիեի ավիաբազայից զինակից եղբայրներին», - գրել է նա:

Oգոստոսի 14-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ինչպես հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները, ինքնաթիռներում եղել է երեք մարդ. օդաչուներից մեկը կատապուլտացվել է, նա վիրավոր է։ Աղետի ենթարկված երկրորդ Rafale կործանիչում գտնվել են հրահանգիչը և մեկ ուսանող, որոնք զոհվել են վթարի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում