Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենի արտահանումն աճել է. ավելի քան 85 տոկոսը՝ Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից օգոստոսի 14–ի դրությամբ արտահանվել է արդեն 88,2 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն, ինչը 7,2 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածից:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

«Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալների՝ 2024 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 88,2 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն օրվա շուրջ 81 հազար տոննայի դիմաց»,–հայտնեցին նախարարությունից:

Արտահանված ապրանքատեսակներն են՝ շուրջ 33.3 հազար տոննա ծիրան, 12 հազար տոննա խնձոր, 2.5 հազար տոննա դեղձ, 2.3 հազար տոննա կեռաս, 1.7 հազար տոննա սալոր, 10.0 հազար տոննա լոլիկ, 6.3 հազար տոննա պղպեղ, 5.3 հազար տոննա կարտոֆիլ, 4.8 հազար տոննա վարունգ և այլն։

Արտահանված թարմ պտուղ–բանջարեղենի 75,6 հազար տոննան կամ 85,7 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին, իսկ մնացած քանակներն արտահանվել են Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա, ԱՄԷ, Լատվիա, Լեհաստան, Ուզբեկստան, Կատար, Գերմանիա և Թուրքմենստան։  

Աննա Գրիգորյան

 

Հայերեն العربية فارسی Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ