Փեզեշքիանը Շոլցին հայտնել է, որ Իրանն ագրեսորներին պատասխանելու իրավունք ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ողջունում է բոլոր երկրների հետ փոխգործակցությունը, սակայն չի ենթարկվի ճնշման և, միջազգային դրույթներին համապատասխան, իրավունք ունի պատասխանելու ագրեսորներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ողջունելով բոլոր երկրների հետ փոխգործակցության զարգացումը և ընդգծելով խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ Իրանը երբեք չի ենթարկվի ճնշման, պատժամիջոցների, հարկադրանքի և ագրեսիայի, ավելին, միջազգային դրույթներին համապատասխան, նա իր իրավունքն է համարում պատասխան տալ ագրեսորներին», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իր հերթին Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Գերմանիան ցանկանում է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նա հավելել է, որ իր երկրի առաջնահերթություններից մեկը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատումն է։ 

Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել նաև Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Իրան

Բրիտանիայի վարչապետն Իրանի նախագահին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա: Իսրայելը պաշտոնապես ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։ 

Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ 

Իրան

ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանն առաջիկա օրերին կհարձակվի Իսրայելի վրա

 

Հայերեն فارسی Français Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը