Երևան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի  և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: 

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հերացի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի: Տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: 9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում