Հայաստան

Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը. ՀՀ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ արած շնորհավորական ուղերձի ժամանակ: 

«Հարգելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր:

Արժեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միեւնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռեւս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում: Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները բաց են ձեզ հուզող տարբեր խնդիրների քննարկումներով եւ պատրաստակամ՝ դրանց լուծումներ տալուն:

Սիրելի՛ երիտասարդներ, խորհուրդս է ձեզ՝ մշտապես ինքնակրթվել, լինել նպատակասլաց ու պահանջատեր քաղաքացի՝ ծառայեցնելով ձեռք բերված գիտելիքները հանուն մեր երկրի վառ ապագայի».- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում