Կրթություն

Կրթաթոշակային ծրագիր՝ միջուկային հետազոտությունների ոլորտում կին գիտնականների համար

1 րոպեի ընթերցում

Կրթաթոշակային ծրագիր՝ միջուկային հետազոտությունների ոլորտում կին գիտնականների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կրթաթոշակային ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների ընթացիկ տարվա մրցույթը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում: Ծրագրի շրջանակում ընտրված կին դիմորդներին տրամադրվելու է կրթաթոշակ միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու և ԱԷՄԳ աջակցությամբ մինչև 12 ամիս տևողությամբ փորձաշրջան անցնելու նպատակով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 30-ն է։ Հայտեր ներկայացնելու մանրամասներին, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում