Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում՝ Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն, որոնք օգնություն կբերեն տուժած բնակչությանը»,- նշել է ԱԳՆ-ն։
Profoundly realizing importance of ceasefire &hostage release when human lives & reg peace are at stake, Armenia welcomes initiative by leaders of US, Egypt & Qatar. Hopefully, tangible outcome will be achieved during next discussions to bring relief to suffering ppl. #MiddleEast
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 9, 2024