ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է ըմբիշներին Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճելու առթիվ շնորհավորել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավորում ենք հունահռոմեական ոճի ըմբշամարտում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճած ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին»,-գրել է Ֆրանսիայի դեսպանը։
🥈🥉🇦🇲 Շնորհավորում ենք հունահռոմեական ոճի ըմբշամարտում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճած հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին։#Paris2024 pic.twitter.com/LPBBtSgKqF
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 7, 2024